Սերխիո Ռամոս. «Ռեալը» պայքարեց մինչեւ վերջ, իսկ այժմ պետք է շնորհավորենք «Բարսելոնային»
Սպորտ«Բարսելոնան» արժանիորեն նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, ասել է Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը:
«Ափսոս, որ չկարողացանք նվաճել չեմպիոնությունը, բայց մենք կանենք ճիշտ հետեւություններ հաջորդ մրցաշրջանի համար: Հաղթում է այն թիմը, որը թույլ է տալիս նվազագույն քանակի սխալներ: «Ռեալը» պայքարեց մինչեւ վերջ, իսկ այժմ պետք է շնորհավորենք «Բարսելոնային»: Մենք հպարտենք, որ մինչեւ վերջին տուրը ճնշում էինք գործադրում մրցակցի վրա»,- Արքայական ակումբի ավագի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» միայն վերջին տուրում պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը: «Ռեալը» հետ մնաց մեկ միավոր: