Իգուաինն Իտալիայի առաջնությունների պատմության ռմբարկուական ռեկորդ է սահմանել
ՍպորտԻտալական «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինն Ա սերիայի 35 խաղերում խփել է 36 գոլ` դառնալով առաջնության լավագույն ռմբարկու:
Այսպիսով, արգենտինացին գրանցեց Իտալիայի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու:
Նախկին լավագույն ցուցանիշը գրանցվել էր 1949/50 մրցաշրջանում, երբ «Միլանի» շվեդ հարձակվող Գունար Նորդալը 35 գոլ էր հեղինակել:
Հիշեցնենք, որ առաջնության վերջնամասում Իգուաինը 3-խաղյա որակազրկում էր ստացել: