Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտեցել է ռուսական սահմանին
ՄիջազգայինԱմերիկյան ռազմական-տրանսպորտային, հետախուզական RC-135V ինքնաթիռը մոտեցել է ռուսական Կալինինգրադի մարզին. հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ Baltic Watch-ի հղումով:
Նշվում է, որ ինքնաթիռը թռել է Բրիտանական Mildenhall ավիաբազայից և գտնվում է Բալթիկ ծովի հարավային մասում:
ԱՄՆ օդուժին պատկանող ինքնաթիռը «որսալու» համար Կալինիգրադի մարզի ավիաբազայից օդ է բարձրացել ռուսական Су-27 կործանիչը:
Սա ընթացիկ շաբաթվա ընթացքում նմանատիպ արդեն 5-րդ միջադեպն է: Վերջինը տեղի էր ունեցել մայիսի 13-ին: Այդ ժամանակ ևս հետախուզական ինքնաթիռը մոտեցել էր Կալինինգրադի սահմանին: