Մեսսին և Ինյեստան հավասարվել են Չավիին
ՍպորտԱրդեն տեղեկացրել ենք, որ «Բարսելոնան» նվաճել է Իսպանիայի 2015-16թթ. առաջնության չեմպիոնական տիտղոսը:
Կատալոնական թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի և կիսապաշտպան Անդրես Ինյեստայի համար սա Իսպանիայի առաջնությունում 8-րդ չեմպիոնությունն է: Այս ցուցանիշով Մեսսին և Ինյեստան հավասարվել են «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավիին, ով նախքան այս միանձնյա ռեկորդակիր էր:
Մեսսին և Ինյեստան «Բարսելոնայում» 27 տիտղոս են նվաճել. 8 անգամ դարձել են Իսպանիայի չեմպիոն, 6 անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթակիր, 4 անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր, 3-ական անգամ՝ Իսպանիայի գավաթակիր, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային առաջնության գավաթակիր:
Բացի այդ, Ինյեստայի համար այս տիտղոսը 30-րդն է կարիերայում (վերոնշյալ տիտղոսներին գումարած՝ Իսպանիայի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության երկու, աշխարհի առաջնության՝ մեկ չեմպիոնական տիտղոս): Այսպիսով, Ինյեստան դարձել է ամենատիտղոսակիր իսպանացի ֆուտբոլիստը՝ շրջանցելով նախկին թիմակից Չավիին: