«Օլդ Տրաֆորդը» տարհանվել է, «Մանչեսթեր Յունայթեդի» հանդիպումը` տեղափոխվել (ֆոտո)
ՍպորտՄանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում կասկածելի փաթեթ հայտնաբերելու հետեւանքով Անգլիայի առաջնության վերջին տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բորնմութ» հանդիպումը 45 րոպեով հետաձգվել էր, հետո էլ որոշվել է տեղափոխել այլ օր: Ստադիոն եկած երկրպագուները տարհանվել են, հաղորդում է dailymail-ը:
Հանդիպումը պետք է մեկնարկեր Երեւանի ժամանակով 18:00-ին:
Վերջին տուրի մյուս հանդիպումները մեկնարկել են 18:00-ին: Այժմ բոլորղ խաղերում ընդմիջում է:




