Ռադայի պատգամավորն առաջարկել է «Եվրատեսիլ»-ում զտել Ռուսաստանից մասնակիցներին
ՄիջազգայինՈւկրաինական Ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն առաջարկել է «Եվրատեսիլ»-ում զտել Ռուսաստանից մասնակիցներին: «Մոսկվան է խոսում» ռադիոկայանին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ «Եվրատեսիլ 2017»-ին չեն կարողանա Ռուսաստանից երգիչներ հանդես գալ, որոնք սատարում են «Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան»:
Նա հիշեցրել է, որ Ուկրաինայում ռուսական մշակութային գործիչների «սեւ ցուցակ» կա, որոնց արգելված է երկրի տարածք մտնել:
Պատգամավորի խոսքով, «Եվրատեսիլ»-ին կկարողանան ելույթ ունենալ նրանք, ովքեր «հասկանում են, որ Ղրիմի բռնակցումն ու Դոնբասի մի հատվածի բռնագրավումը հանցագործություն է»: