«Տրակայը» Դավիթ Արշակյանի հետ պարտվեց Լիտվայի Գավաթի եզրափակիչում
ՍպորտՖուտբոլի Լիտվայի գավաթը նվաճել է Վիլնյուսի «Ժալգիրսը», որը եզրափակիչում առավելության է հասել «Տրակայի» նկատմամբ:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ ոքի՝ 0:0: Լրացուցիչ ժամանակում, 99-րդ րոպեին Լինաս Կլիմավիչիուսի խփած միակ գոլի շնորհիվ հաղթանակ է տարել «Ժալգիրիսը»:
Ամբողջ հանդիպումը մեկնարկային կազմում անցկացրել է «Տրակայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Դավիթ Արշակյանը: