Վոլգան պարտվեց Վոլգարին
ՍպորտՌուսաստանի առաջին դիվիզիոնի 37-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգան» հյուրընկալվեց «Վոլգարին» եւ պարտվեց 2:1 հաշվով:
Հանդիպմանը մասնակցեց նաեւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, ով փոխարինման դուրս եկավ 51-րդ րոպեին:
Այսպիսով, այս խաղից հետո «Վոլգան» պահպանեց իր տեղը Ռուսաստանի առաջին դիվիզիոնի աղյուսակի 12-րդ հորիզոնականում:
Հիշեցնենք, որ «Վոլգան» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի մայիսի 21-ին, իսկ մրցակիցը կլինի «Ենիսեյը»: