Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել
ՄիջազգայինՉորս մարդ է տուժել Ստամբուլի Մայթեփե թաղամասում կատարված պայթյունից: Ռումբը ճանապարհին թողված փաթեթի մեջ էր:
Առայժմ ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչության համար : Պայթյունի վայրում հիմա աշխատում են ոստիկանության աշխատակիցները, հայտնում է – Anadolu-ն :
Ստամբուլում ահաբեկչությունների թիվը վերջերս կտրուկ աճել է: Վերջին նման դեպքը կատարվել էր մայիսի 12-ին, երբ ականապատված մեքենայի պայթյունից ութ մարդ էր տուժել, այդ թվում հինգ զինվորական: