Քալիֆորնիայում թեթեւ շարժիչով օդանավը բախվել է սարին
ՄիջազգայինԼոս Անջելեսի Ազգային արգելոցում ջախջախվել է թեթեւ շարժիչով օդանավը:
Տեղի իշխանությունները հայտնել են, որ օդաչուն զոհվել է, օդանավում այլեւս ոչ ոք չկար:
Օդանավը Սան Դիեգոյից Սանտա Մոնիկա էր ուղեւորվում, բայց Վան Նայս շրջանից 27 կմ արեւելք՝ իր նշանակության կետից 30 կմ հեռավորության վրա նրա հետ կապն ընդհատվել է:
NBC հեռուստաալիքի տեղեկություններով օդանավը գտել են մի քանի ժամ որոնումներից հետո: Այն բախվել էր Ուիլսոն սարին,որը գտնվում է օդանավի երթուղուց դուրս՝ Սան Դիեգոյից 144 կմ հեռավորության վրա: