Կլոպ. Հեշտությամբ եմ սիրահարվել «Լիվերպուլին»
Սպորտ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Եվրոպայի լիգայի եզրափակիչ՝ «Սևիլյայի» հետ խաղի կապակցությամբ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ հեշտությամբ է հարմարվել անգլիական ակումբին:
-Երբ տեղափոխվեցի «Լիվերպուլ», չէի պատկերացնում, որ մենք կխաղանք Եվրոպայի լիգայի եզրափակչում, քանի որ առջևում շատ երկար ճանապարհ էր: Մենք մի քանի անհավանական խաղ ունեցանք «Էնֆիլդում», վայելեցիք եզրափակիչ տանող ուղին:
«Լիվերպուլում» աշխատանքիս առաջին օրվանից հասկացել եմ, որ այս թիմը բնարավորություն ունի: Ես երկար ժամանակ եմ ֆուտբոլային աշխարհում և բախտս բերել է, քանի որ աշխատել եմ հրաշալի մթնոլորտ ունեցող ակումբներում: Այո, կարող են վատ պահեր լինել, բայց միևնույն է՝ բոլորը միասնական են: Ես հեշտությամբ եմ սիրահարվել այս ակումբին,-ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլ»-«Սևիլյա» եզրափակիչը կայանալու է մայիսի 18-ին, Բազելի «Սանկտ-Յակոբ Պարկ» մարզադաշտում: