Հայաստանի (Մ15) հավաքականը պարտվեց Բելառուսին
ՍպորտՄակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվեց ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Հայաստանի եւ Բելառուսի մինչեւ 14 տարեկանների հավաքականների միջեւ:
Հայաստանի հավաքականը պարտվեց 2:4 հաշվով,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Հայաստանի հավաքականի կազմում գոլերի հեղինակներ դարձան Նարեկ Հովհաննիսյանը եւ Վազգեն Սարիբեկյանը:
Երկրորդ տուրում՝ մայիսի 18-ին, Հայաստանի Մ-14 հավաքականը կմրցի ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականի հետ: