ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը պարզ կլինի Սարգսյան-Քերի հանդիպումից հետո
ՔաղաքականՎիեննայում ավարտվել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի և ԵՄ բարձր ներկայացուցիչ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը:
Ինչպես հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական»-ը, րոպեներ անց կմեկնարկի Հայաստանի նախագահի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը:
Միայն այդ հանդիպումից հետո պարզ կլինի` արդյոք Սերժ Սարգսյանը հանդիպելո՞ւ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Եթե հանդիպումը կազմակերպվի, ապա այն տեղի կունենա մոտ երկու ժամից: