Նեմցովի սպանության գործում բացակայում են կամրջից տեսահսկման խցիկների ձայնագրությունները
ՄիջազգայինՔաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործի նյութերում բացակայում են կամրջի վրա տեղադրված տեսահսկման խցիկների ձայնագրությունները: Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով գործին մոտ կանգնած երկու աղբյուրի:
Նրանց խոսքով, սպանության վայրից միակ տեսագրությունը, որը կցված է գործին, ТВЦ հեռուստաալիքի եղանակի տեսության խցիկների տեսագրությունն է, բայց որակը չափազանց վատն է:
Եվս երկու տեսախցիկներ կամուրջը նկարահանել են հակառակ կողմից: Դրանք արձանագրել են հանցագործության պահին կամրջի վրա գտնված բոլոր մեքենաները:
Հետաքննությունը պարզել է մեքենաների տերերին եւ հարցաքննել նրանց, բայց երկու մեքենաների՝ սպանությունից հետո դեպքի վայրից հեռացած Volkswagen-ի եւ սպանության ժամանակ կամրջի վրա գտնված, բայց հարձակումից հետո անմիջապես տեղից շարժված Mercedes-Benz-ի վարորդներին գտնել չի հաջողվել: