Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
ՔաղաքականՎիեննայում մեկնարկել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:
Ավելի վաղ ՀՀ Նախագահը հանդիպել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում է: Նա մասնակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումների: Վիեննայում են նաև համանախագահող մյուս երկրների` Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները: