Մոուրինյուն հրաժարվել է բանակցել «Էվերթոնի» հետ
Սպորտ«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ով անցյալ տարվա դեկտեմբերից աշխատանք չունի, հրաժարվել է բանակցություններ վարել «Էվերթոնի» ներկայացուցիչների հետ:
«Sky Sports»-ին հայտնի է դարձել, որ «Էվերթոնի» ղեկավարությունը շատ է ցանկանում պայմանագիր կնքել Մոուրինյուի հետ, սակայն պորտուգալացին բացասաբար է արձագանքել այդ ցանկությանը: Աղբյուրը գրում է, որ Մոուրինյուի մերժումը պայմանավորված է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու ցանկությամբ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն աշխատանքից հեռացնելու է Լուի վան Գալին, սակայն այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 2015-16թթ. խաղարկությունում «Էվերթոնը» զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը, իսկ մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հեռացվել է աշխատանքից: