Ալվես. «Բարսելոնան» ֆուտբոլի խորհրդանիշ է
Սպորտ«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսն Իսպանիայի չեմպիոն դառնալու կապակցությամբ գրառում է կատարել «Twitter»-ի իր միկրոբլոգում:
-Ես վեցերորդ անգամ «Բարսելոնայի» հետ հաղթեցի Իսպանիայի առաջնությունում: Պետք է հաճույք ստանալ այս թիմից, որը շատ ուժեղ է: Վերջին երկու տարիներին մենք շարունակում ենք այս հիանալի պատմությանը ոսկե էջեր ավելացնել: Մարդկանց դուր է գալիս, թե ոչ, բայց այս թիմը ֆուտբոլի կենդանի խորհրդանիշ է, իսկ մյուսները պետք է նստեն և լացեն: Երկու տարվա ընթացքում 6 տիտղոս և 7-րդ նվաճելու հնարավորություն... Եթե սա վատ ցուցանիշ է, թող գերազանցեն այն,-գրել է բրազիլացի ֆուտբոլիստը:
Հավելենք՝ մայիսի 22-ին կայանալու է Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Բարսելոնա»-«Սևիլյա» խաղը: