ԵՄ-ն կաջակցի Լիբիային անվտանգության ու միգրացիայի հարցերում. Մոգերինի
ՄիջազգայինԵվրամիությունը Լիբիային կաջակցի անվտանգության, միգրացիայի ու առափնյա պաշտպանության հարցերում: Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Լիբիայում նախարարական հանդիպման ժամանակ:
Ընդ որում Մոգերինին հերքել է Լիբիայի տարածքում ԵՄ ռազմական գործողության, նաեւ Լիբիայի իշխանություններին զենք մատակարարելու հնարավորությունը:
«Եվրամիությունը երբեք չի տրամադրում ռազմական օգնություն, օրինակ զենք մատակարարելու ձեւով: Միակ բանը որ կարելի է անել ու մենք դա քննարկում ենք՝ աջակցելն է սովորացնելու տեսակետից,մանավանդ անվտանգության քաղաքացիական ոլորտներում՝ այսինքն ոստիկանությունում, արդարադատության ոլորտում, սահմանների հսկողության՝ մասնավորապես առափնյա հսկողության ոլորտներում»,- ասել է Մոգերինին:
Եվրամիությունը նաեւ նախապատրաստել է հարյուր միլիոն եվրոյի օգնություն Լիբիայի համար, որը կներդրվի երկրի վերականգնողական նախագծերում, հենց ազգային միասնականության կառավարությունը ստանա ամբողջ երկրի աջակցությունը: