Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է Արեւմուտքին այլ մշակույթով երկրներին ժողովրդավարություն պարտադրելու համար
ՄիջազգայինՀռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է արեւմտյան երկրներին քաղաքական այլ մշակույթով երկրներին ժողովրդավարություն պարտադրելու փորձերի համար:
«Ժամանակակից իսլամիստական ահաբեկչությանն ընդառաջ մենք պետք է մտածենք այն մասին, թե ժողովրդավարության արեւմտյան մոդելը ինչպես կարելի է արտահանել այն երկրներ, որտեղ արդեն եղել է ուժեղ իշխանություն, օրինակ Իրաք կամ Լիբիա: Հնարավոր չէ հասնել առաջընթացի, առանց հաշվի առնելու մշակութային տաբերությունները, հայտնում է «Ռոսբալտը»:
Այս թեմային Հռոմի պապն անդրադարձել է Եվրոպայում ստեղծված միգրացիոն խնդրի մասին խոսակցության շրջանակում: Նա Արեւմուտքին կոչ է արել մտածել ճգնաժամի առաջացման պատճառների մասին: Հռոմի պապը նաեւ վստահություն է հայտնել, որ միգրանտների ընդունելությունը պետք է ուղեկցվի նրանց ինտեգրումով: «Ամենավատն այն է, եթե նրանց բնակեցնեն գետտոներում: Բրյուսելյան ահաբեկիչները բելգիացիներ էին, գետտոյում ապաստանած միգրանտների զավակներ»,- նշել է Ֆրանցիսկոս պապը:
Նշենք, որ մինչ այդ Հռոմի պապը հունական Լեսբոս կղզուց 12 սիրիացի փախստականների էր վերցրել: