Թուրքիայի հետ անվիզա ռեժիմը կմեծացնի Եվրոպայում ահաբեկչական սպառնալիքի ռիսկը. Եվրահանձնաժողով
ՄիջազգայինԵվրամիության եւ Թուրքիայի միջեւ անվիզա ռեժիմ սահմանելը կմեծացնի Եվրոպայում ահաբեկչական սպառնալիքի ռիսկը։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի զեկույցում, որից հատվածներ է հրապարակել The Daily Telegraph-ը, փոխանցում է «Կոմերսանտ»-ը։
«Կարելի է սպասել, որ հենց Թուրքիայի քաղաքացիները ԵՄ անվիզա մուտքի իրավունք ստանան, օտարերկրացիները կսկսեն Թուրքիայի քաղաքացիություն ստանալու փորձեր կատարել, որպեսզի այդ անձնագրերով ԵՄ մտնեն։ Դա կարող է մեծացնել ոչ միայն ապօրինի միգրանտների թիվը, այլ նաեւ հանցագործների եւ ահաբեկիչների»,- ասված է զեկույցում։