Վիեննայում տեղի ունեցածը ոչ թե բանակցություն էր, այլ հանդիպում. Արմեն Ռուստամյան
ՔաղաքականԱյսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ երեկ Վիեննայում տեղի ունեցած կարևոր հանդիպմանը,- հյատնում է ORER.am-ը:
«Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում հստակ վերահաստատվեց, որ խոսք չի կարող լինել հրադադարի նոր պայմանագրի մասին, խոսքը 1994-1995 թվականների զինադադարի պայմանագրերի մասին է: Սա չափազանց կարևոր է, քանի որ արդեն իսկ ձևաչափն է հստակեցվում»,- նշեց պատգամավորը:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը որպես ձեռքբերում նշեց նաև զինադադարի ռեժիմի խախտումն արձանագրող մեխանիզմների ներդրումը:
«Պետք է կյանքի կոչել և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական հանձնակատարի թիմը: Այսքանը, որպես մեկնարկ, կարելի է դրական համարել: Բնական է, դրանից հետո մնում են հիմնական` բովանդակային հարցերը: Կարելի է ասել, որ ՀՀ-ի կողմից արված նախնական հայտարարությունների հարցում առաջընթաց կա»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ երեկ Վիեննայում տեղի ունեցածը ոչ թե բանակցություն էր, այլ հանդիպում, քանի որ բանակցության համար պետք է դրան մասնակցեր նաև Արցախը, իսկ քանի դեռ այդ ձևաչափը չի աշխատում, բանակցություններ չեն կարող լինել: