Բենիտեսը մոտ է «Նյուքասլի» հետ համաձայնության գալուն
Սպորտ«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մոտ է ակումբում աշխատանքի բոլոր պայմանների վերաբերյալ համաձայնության կայացմանը, չնայած մրցաշրջանի արդյունքներով թիմը դուրս է մնացել Պրեմիեր լիգայից։
Ինչպես հաղորդում է «The Telegraph»-ը, իսպանացի մասնագետը ստացել է բոլոր հավաստիացումները «Նյուքասլի» սեփականատեր Մայք Էշլիից և արդեն սկսել է քննարկել տրանսֆերային քաղաքականությունը։
Նշվում է, որ Բենիտեսը ցանկանում է իր բոլոր պահանջները գրավոր կերպով ամրագրված տեսնել։ Ավելի վաղ նա ինքն էր հայտարարել, որ պատրաստ է աշխատելու «Նյուքասլում» նաև Չեմպիոնշիփում հանդես գալու դեպքում։ Բենիտեսը թիմը գլխավորել է մարտին՝ կնքելով երեք տարվա պայմանագիր։