Օզիլ. Ֆրանսիա ենք մեկնելու միայն հաղթանակի համար
Սպորտ«Արսենալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է, որ Բունդեսթիմը Եվրոպայի առաջնությանը մասնակցելու է միայն չեմպիոն դառնալու համար:
-Կարծում եմ՝ մենք ֆավորիտների թվում ենք: Ֆրանսիա ենք մեկնելու միայն հաղթանակի համար: Գիտենք, որ Ֆրանսիայի հավաքականն էլ է շատ ուժեղ, այդ ընտրանում մի շարք հիանալի ֆուտբոլիստներ կան: Հասկանում ենք՝ հեշտ չի լինելու, բայց պետք չէ մոռանալ, որ մենք աշխարհի առաջնության ժամանակ Բրազիլիային սեփական հարկի տակ ենք հաղթել:
Գերմանիայի հավաքականը պատրաստ է մրցել ցանկացած թիմի հետ: Մունդիալ-2014-ից հետո մի քանի կարևոր ֆուտբոլիստ հեռացել է հավաքականից, բայց մենք դեռ ուժեղ ենք: Հիմա երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք, ովքեր կարող են օգնել Ֆրանսիայում,-Օզիլի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի խմբային փուլում Գերմանիան մրցելու է Ուկրաինայի, Լեհաստանի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների հետ: