Բուֆֆոն. Եթե կա սպորտային արդարություն, ապա «Ատլետիկոն» կհաղթի «Ռեալին»
Սպորտ«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հույս ունի, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ռեալ»-«Ատլետիկո» խաղում կհաղթի Դիեգո Սիմեոնեի թիմը:
-Երկու տարի առաջ Սերխիո Ռամոսի՝ 93-րդ րոպեին խփած գոլի պատճառով «Ատլետիկոն» շատ ցավալի պարտություն կրեց: Ես հավատում եմ, որ կյանքը ռևանշի հասնելու հնարավորություններ է տալիս: Եթե կա սպորտային արդարություն, ապա «Ատլետիկոն» կհաղթի «Ռեալին»: Ամեն դեպքում Սիմեոնեի թիմի համար շատ բարդ է լինելու, քանի որ «Ռեալը» նման խաղերի մասնակցելու մեծ փորձ ունի,- Բուֆֆոնի խոսքը մեջբերել է «Sport.es» պարբերականը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է մայիսի 28-ին, Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում: