Անկարան պետք է հաստատի, որ չի սատարում զինյալներին. Լավրով
ՄիջազգայինԱնկարան, մերկապարանոց ժխտման փոխարեն, ՄԱԿ-ի Անվտանգություն խորհրդում պետք է հաստատի, որ Սիրիայում չի սատարում զինյալներին: Այս մասին Վիեննայում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մեր թուրք հարեւանները նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ում ասացին, որ այդ ամենը հորինվածք է, եւ այսօր թուրք նախարարը, երբ ես հիշեցրի այդ մասին, հաստատեց, որ իրենք կտրականապես հերքում են այն ամենը, ինչ այնտեղ գրված է: Բայց այնտեղ ներկայացված են բնակավայրերի անուններ, թուրքական կազմակերպությունների անվանումներ, որոնք ներգրավված են այդ գործընթացում եւ շատ այլ փաստեր: Այդ պատճառով, հավանաբար, մերկապարանոց ժխտման փոխարեն լավ կլիներ ՄԱԿ-ի ԱԽ-ում պարզաբանել, թե ինչու է դա սուտ: Եվ եթե հանկարծ այդ ամենից ինչ-որ բան ճիշտ է, օգնություն խնդրել, եթե Թուրքիան չի կարողանում սեփական ուժերով հաղթահարել այդպիսի չարաշահումները»,- Լավրովի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին: