Յուրգեն Կլոպ. Եզրափակիչում մենք պետք է պատրաստ լինենք սխալներ թույլ տալուն
ՍպորտՄենք ճնշման տակ ենք եղել «Վիլյառեալի» եւ «Բորուսիայի» դեմ հանդիպումներում, բայց չդավաճանեցինք մեր խաղաոճին, եւ ես չեմ փոխել եզրափակիչի պատրաստության սկզբունքները, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը իսպանական «Սեւիլիայի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչից առաջ:
«Մենք պետք է պաշտպանվենք ամենաբարձր մակարդակով, բայց պետք է պատրաստ լինենք սխալներ թույլ տալուն, քանի որ ֆուտբոլը չի աշխատում առանց սխալների: Ես սիրում եմ լինել այդ ամենի մեջ:
Երբ եկա «Լիվերպուլ», շատերը կասկածում էին մեր հնարավորություններին, բայց նրանք ապացուցեցին իրենց հզորությունը: Վաղը կլինի շանս կատարել վերջին քայլն այս մրցաշրջանում»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» կայքը:
Մայիսի 18-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում կայանալիք եզրափակիչում «Սեւիլիան» կպաշտպանի գավաթակրի տիտղոսը: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: