2015 թվականին աշխարհում միգրանտների թիվը հասել է 244 միլիոնի
Միջազգային2015 թվականին ամբողջ աշխարհում միգրանտների ընդհանուր թիվը հասել է 244 միլիոնի: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հաղորդել է Բելգիայի ԱԳ նախարար Դիդիե Ռեյնդերսը:
«Վիճակագրական վերջին տվյալների համաձայն, 2015 թվականին միջազգային միգրանտների թիվը հասել է 244 միլիոնի, ինչը 40%-ով գերազանցում է 2000 թվականի ցուցանիշը»,- Բրյուսելում միգրանտների խնդիրներին նվիրված խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Ռեյնդերսը:
Նրա խոսքով, միգրանտների կեսը կանայք են, որոնց մեկ երրորդը՝ 15-34 տարեկան: