Երևան, 17.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանն ընկել է ռելսերից. ՀՀ քաղաքացիների զգալի մասի իրավունքները խախտված են. «Փաստ» Երևանի լցակայաններից մեկում հեղուկ գազի վաճառք է կասեցվել «Մխոս միշտ ասում էր՝ այս կյանքից ի՞նչ եք տանելու, իրար հետ լավ եղեք». Մխիթար Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Արտաքին խաղացողնե՞ր, թե՞ ազգային ներուժ. ընտրությունների գլխավոր դիլեման. «Փաստ» Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ» Առաջարկվում է տնային պայմաններում խնամքի և սոցիալվերականգնողական ծառայությունների մատուցումն իրականացնել միայն պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ» Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» «ԵՄ անդամակցության և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք». «Փաստ» Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ»


Հայաստանը հուսով է, որ Ադրբեջանը չի խորտակի միջազգային հանրության սպասելիքները. Էդվարդ Նալբանդյան

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 18-ին ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 126-րդ նիստին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Ստորև ներկայացնում ենք ելույթ ամբողջությամբ.

«Ձերդ գերազանցություններ,
Գլխավոր քարտուղար,
Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ շնորհավորել Բուլղարիային` Նախարարների կոմիտեում արդյունավետ նախագահության կապակցությամբ, և շնորհակալություն հայտնել նախարար Միտովին՝ այս հանդիպման գերազանց կազմակերպման համար:

Ցանկանում եմ նաև մեր երախտագիտությունը հայտնել Գլխավոր քարտուղարին՝ «Եվրոպայում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության» մասին իր երրորդ տարեկան զեկույցը ներկայացնելու համար: Մենք կիսում ենք պարոն Յագլանդի տեսակետը «Ժողովրդավարական անվտանգության» հայեցակարգի վերաբերյալ, ըստ որի՝ ժողովրդավար երկրները քիչ հավանական է, որ պատերազմ սկսեն։ Ակնհայտ է, որ ավտորիտար ռեժիմները նման երկընտրանքի առջև չեն կանգնում։

Նման իրավիճակի ականատեսը դարձանք այս տարվա ապրիլի սկզբին, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչի հետևանքով բազմաթիվ զոհեր և վիրավորներ եղան, տեղի ունեցան միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։

Ապրիլի սկզբին ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները քննարկվեցին երկու օր առաջ Վիեննայում՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որին ներկա էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, ԱՄՆ պետքարտուղարը և Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետքարտուղարը, ովքեր ներկայացնում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները։

Իրենց համատեղ հայտարարության մեջ համանախագահող երկրները շեշտեցին 1994-1995թթ. զինադադարի մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ: Այս ամենը կարող է ճանապարհ հարթել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Մինչ այսօր Ադրբեջանը շարունակաբար խափանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նման առաջարկությունները և անգամ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հուսով ենք, որ այս անգամ Ադրբեջանը չի խորտակի համանախագահ երկրների հույսերը, միջազգային հանրության սպասելիքները: 

Հարգելի գործընկերներ,

Եվրոպայի խորհրդի առաջնային նպատակն է պաշտպանել եվրոպական արժեքները և անհատի իրավունքները ողջ մայրցամաքում: Մենք կիսում ենք այս սրահում հավաքվածներից շատերի համոզմունքը, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորվա ծ անհատների իրավունքները չեն կարող պայմանավորված լինել մարդկանց բնակության վայրի կարգավիճակով: Այս առումով կարևորում ենք հակամարտության գոտիներում մարդու իրավունքների ապահովման թեմայի շուրջ քննարկումներ ծավալելու վերջերս առաջադրված նախաձեռնությունները:

Այսօր ահաբեկչության հանգեցնող բռնի ծայրահեղականությունը և արմատականությունն անմիջական սպառնալիքներ են հանդիսանում մեր արժեքների համար: Մենք վճռական ենք՝ պայքարելու այս զարհուրելի երևույթի դեմ: Հաջողության հասնելու համար պետք է առաջին հերթին սկսել դրանց խորքային պատճառներից: Այս առումով էական է ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարը: Հայաստանը մշտապես իր ձայնն է բարձրացրել՝ քննադատելու ատելության քարոզչությունը և այլատյացությունը, հատկապես՝ քաղաքական ելույթներում։ Այս երևույթների դեմ պայքարը Հայաստանի առաջնահերթություններից մեկն էր Նախարարների կոմիտեում նախագահության ընթացքում և այժմ էլ շարունակում է գտնվել մեր գերակայությունների շարքում։ 

2016թ. նշում ենք Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյակը: Այս ժամանակահատվածը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում արգասաբեր համագործակցության տարիներ էին: Մի քանի օրից պաշտոնապես կմեկնարկի Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2015-2018թթ. գործողությունների ծրագիրը: Գործողությունների նոր ծրագիրն առավել կխթանի բարեփոխումների գործընթացը մեր երկրում:

Եզրափակելով՝ ցանկանում եմ նաև միանալ նախորդ ելույթ ունեցողներին՝ մաղթելով ամենայն հաջողություն Էստոնիայի գալիք նախագահությանը»: 

Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդի մահվան մասինՍամվել Կարապետյանը հայերի համար կապահովի 300,000 աշխատատեղ. Նարեկ ԿարապետյանԱվանեսյանի բառապաշարը ակնհայտ է դարձնում, թե որքան ցավոտ է եղել այդ հանդիպումն իշխանության համար․ Լուիզա ՍարգսյանԹաիլանդում գնացքների բախման հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվելԻրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera«Պետական գաղտնիք» հրապարակելու համար իմ նկատմամբ կարող են նոր գործ հարուցել. Ռոբերտ ՔոչարյանԲարձր եմ գնահատում Ձեր բարոյական և տրամաբանական դիրքորոշումը Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած ռшզմական ագրեuիայի վերաբերյալ․ Իրանի նախագահը՝ Հռոմի պապինԼոս Անջելեսը դարձել է Dior-ի ցուցադրության վայր. Անդերսոնը համատեղել է նորաձևությունը, կինոն և բիզնեսը մեկ ցուցադրության մեջ Սամվել Կարապետյանը ինչ ասում` անում է. 3-ը փոփոխության թիվն էՎարդան Ղուկասյանը նույն պայքարող տեսակն է և վստահեք 15 համարին․ Ռոլանդ ՊողոսյանՇղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցումՏաշիրի և հարակից գյուղերի բնակիչները մերժում են Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ինՄեր փոքրիկ քիթը չպետք է մտցնենք ռուս–թուրքական հարաբերությունների մեջ. ՓաշոյանԵՊՀ-ն արժեքների բուհ է, ոչ թե իշխանական քարոզչության կենտրոն․ Դավիթ ՍարգսյանԻրանը կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության կարգավորման մեխանիզմը․ Էբրահիմ Ազիզի«Ազգային վերածնունդ» հիմնադրամ․ 4-րդ երեխայի համար՝ 2 միլիոն դրամ, 5-րդի համար՝ անվճար բնակարան․ «Ուժեղ Հայաստան»Քիմ Քարդաշյանը ցուցադրել է որդու՝ Սալմի շքեղ պոկեմոն ծննդյան երեկույթը «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում. Միացի´ր «ՀայաՔվեին» և «Ուժեղ Հայաստանին», որ հզորանանք և հաղթենքԹուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթը․ ուղիղԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մոուրինյուն վերադառնում է «Ռեալ». գործարքն ավարտված է․ Marca «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը շարունակվում է․ ուղիղ«Համահայկական ճակատ» կուսակցության հայտարարությունըԻ՞նչ տեղի ունեցավ, երբ հարցման մասնակից քաղաքացիները պարզեցին, որ խոսում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵրևան են հասել նոր տրոլեյբուսներ«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձը Երևանի Պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ոսկեվազ համայնքում էԱրցախի ԱԳ նախկին նախարարի ուղերձը ցնցող փաստերի հանրայնացման մասին էր. Աբրահամյան ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ»«Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում շարունակվում է. բազմամարդ երթը Նորքի 5-րդ զանգվածում է. ուղիղՔաղաքացիները մեքենաներից ազդանշաններով ողջունում են «Ուժեղ Հայաստան» -ինՈւնենք մի իշխանություն, որը մեզ կռվեցնում է մեր անցյալի, մեր պատմության հետ․ Ռոբերտ ՔոչարյանՄեզ մեղադրում են զոհվածների մեծ թիվ հրապարակելու մեջ․ հրապարակե՛ք հերոսների անունները, հարգեք այդ մարդկանց հերոսությունը․ մի հուշամատյան սարքե՛ք․ Ռոբերտ ՔոչարյանՄեր ազգը միշտ նեղ վիճակից ավելի ուժեղ է դուրս եկել և այս անգամ էլ դուրս կգա․ Արշակ Կարապետյան Սուպերվարչապետական կառավարում չի լինելու, որտեղ մեկ անձը միանձնյա որոշումներ է կայացնում, իսկ պատասխանատվությունը բարդում մյուսների վրա․ Արսեն ՎարդանյանՓոփոխությունը սկսվում է այնտեղ, որտեղ ժողովուրդը միավորվում է իր հայրենիքի շուրջ. ՀայաՔվե Տեղեկատվական աղմուկի ֆոնին ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել հանուն երկրի տնտեսությանՄերժի’ր Նիկոլին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ոչ մի զիջում չենք անելու Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը ակտիվացնում է TRIPP-ի շուրջ աշխատանքները «Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում. ուղիղ Փաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը Փաշինյանի վերընտրությունը վտանգ է Հայաստանի համար Փոփոխությունը գալիս է Ճամբարակ. Ուժեղ ՀայաստանՅաղդանցիներին ոչ ոք չի՛ կարող վախեցնել, յաղդանցին հստակ գիտի, որ Հայաստանին պետք է փոփոխություն, որը հնարավոր է Սամվել Կարապետյանի հետ. Անդրանիկ ԳևորգյանԻ՞նչ կլինի երբ փոփոխություն լինի Հայաստանում Սամվել Կարապետյանի հետԱյս ընտրությունը միայն քաղաքական չէ․ սա արժանապատվության հարց է․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի անուշադրության մատնված համայնքը. Նարեկ Կարապետյան