Ֆրանսիայի ու Եգիպտոսի նախագահները պայմանավորվել են համագործակցել EgyptAir–ի օդանավի անհետացման հետաքննության հարցում
ՄիջազգայինԵգիպտոսի ու Ֆրանսիայի նախագահներ Աբդել Ֆաթթահ աս Սիսին ու Ֆրանսուա Օլլանդը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շարունակել երկու երկրների համակարգումն ու համագործակցությունը՝ EgyptAir -ի օդանավի անհետացման հանգամանքները պարզելու ուղղությամբ, այս մասին ասվում է Եգիպտոսի նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր եգիպտացի գործընկերոջ հետ պայմանավորվել է սերտ համագործակցել «Միջերկրական ծովի վրա EgyptAir ավիաընկերության «Ա320» օդանավի անհետացման հանգամանքները հնարավորինս շուտ պարզելու» նպատակով, հայտնել են Ելիսեյան պալատից:
EgyptAir ավիաընկերության ուղեւորատար օդանավը, որը Փարիզից Կահիրե էր ուղեւորվում MS804 չվերթով, անհետացել է ռադարների վրայից հինգշաբթի գիշերը: Օդանավում 66 մարդ կար: Օդանավը դուրս էր եկել Շառլ դե Գոլ օդանավակայանից:
Ենթադրվում է, որ օդանավը ընկել է Միջերկրական ծովում: