ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ ՌԴ նախագահ Վլ. Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ չնայած տնտեսական բարդություններին, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքային շրջանառությունն աճում է : «Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները միշտ եղել են բարեկամական, վստահելի: Մենք շատ ուրախ ենք, որ մեզ մոտ հարաբերությունները զարգանում են նույն ոլորտում, սակայն տարբեր ուղղություններով` ներառյալ ամենազգայուն ոլորտները»,- ասել է Պուտինը: