Թուրքիայում վարչապետի թեկնածուի անունը հայտնի է դարձել
ՄիջազգայինԹուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP)կուսակցության ղեկավար ակզմի համաժողովի ընթացքում որոշվել է կուսակցության նախագահի թեկնածու առաջադրել Տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ AKP-ի ղեկավար կազմի համաժողովում Բինալի Յըլդըրըմը շնորհակալություն է հայտնել Ահմեդ Դավութօղլուին կուսակցությանը մատուցած ծառայության համար։
Նշենք, որ մայիսի 22-ին AKP-ի արտահերթ համագումարում տեղի է ունենալու կուսակցության նախագահի ընտրությունը։ Ընտրված նախագահը դառնալու է նաեւ երկրի վարչապետ։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնեց պարտադրված հեռանալու մասին, որից հետո որոշում կայացվեց մայիսի 22-ին արտահերթ համաժողով հրավիրել։