Լուկաշենկոն ԱՊՀ-ին կոչ է արել ավելի ակտիվորեն զբաղվել Մերձդնեստրի եւ Ղարաբաղի խնդիրների լուծմամբ
ՄիջազգայինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 19-ին ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների եւ անվտանգության ուժերի խորհրդի ղեկավարների 40-րդ նիստի պատվիրակությունների ղեկավարությունների հետ հանդիպմանը նշել է, որ Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի եւ ԱՊՀ-ում մյուս արդիական խնդիրների լուծմամբ պետք է ակտիվորեն զբաղվել, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
Այս տարի Բելառուսն ընդունում է ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների եւ անվտանգության ուժերի խորհրդի ղեկավարների 40-րդ նիստը, եւ Լուկաշենկոյի կարծիքով դա հնարավորություն է ավելի բաց քննարկել խնդիրները, որոնցով այսօր «հիվանդ» է ԱՊՀ-ն՝ Մերձդնեստրում տիրող իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի խնդիրը եւ Ուկրաինայի ճգնաժամը։
Նա նշել է, որ ԱՊՀ-ն պետք է ձգտի երկխոսության այդ եւ մի շարք այլ հարցերով։ «Պետք է համաձայնության գալ։ Մենք ոչ մի տեղ չենք անհետանա, մի նավակի մեջ ենք, մեզ այլ ափերում ոչ ոք առանձնապես չի սպասում»,- ասել է Լուկաշենկոն։