Ֆրանսիայի Ազգային ժողովը քվեարկեց արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու օգտին
ՄիջազգայինՖրանսիայի Ազգային ժողովը մայիսի 19-ին քվեարկել Է երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմը երկու ամսով՝ մինչեւ հուլիսի վերջը երկարաձգելու օգտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մայիսի 10-ին օրինագիծը քննարկվել Էր Սենատի (Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի) կողմից: Օրինագծի վերաբերյալ վերջնական որոշումը նույնպես կկայացնի Սենատը մայիսի 25-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: