Ադրբեջանի դրոշն «իսլամիստականանում է»
ՄիջազգայինԲաքվի Սուրախանի շրջանի Ենի Գյունեշլի ավանում գտնվող թիվ 275 միջնակարգ դպրոցի բակում տեղադրված ցուցատախտակի վրա Ադրբեջանի դրոշի կանաչ գույնը փոխարինվել է սեւով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով xezerxeber.com լրատվական կայքը, դպրոցի տնօրեն Էլմիրա Իսմայիլովան հայտնել է, որ դպրոցի շրջակայքի վերանորոգումից հետո բակում գտնվող ցուցատախտակի վրա փակցված դրոշն իրենց ուղարկել են Բաքվի բնակարանային կոմունալ տնտեսության միության կողմից, եւ ինքն էլ չի համարձակվել առարկել դրան:
Միջադեպը լայն քննարկումների առարկա է դարձել Ադրբեջանում: