ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ-ն գրում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ինքը կողմանկից չէ, որ Եվրամիությունը, Ուկրաինայի իրավիճակի լույսի ներքո, կարող է և պետք է հրաժարվի Ռուսաստանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունից: Վերջինս հիշեցրել է, որ ԵՄ երկրները մեծ հաշվով կախված են Ռուսաստանից էներգետիկ ռեսուրսների մատակարարումներից: «Մենք նպատակ չունենք լիովին վերացնել Ռուսաստանից ԵՄ էներգետիկ կախվածությունը: Կարծում եմ` հակառակը` երկու կողմերից կա հետաքրքրություն ու պատրաստակամություն համագործակցության համար»,- նշել է Մերկելը: Միաժամանակ նաև Գերմանիայի կանցլերը հիշեցրել է, որ Գերմանիան իրեն անհրաժեշտ գազի 38 տոկոս գազը ստանում է Ռուսաստանից, մինչդեռ կան երկրներ, որոնք ռուսական գազից կախված են անգամ 100 տոկոսով: Այդուհաներձ, կանցլերը նկատել է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները դեռ կշարունավեն և նույնիսկ կխստացվե, եթե ռուսական կողմը խստորեն չհետևի Ուկրաինայի հետ կապված համաձայնությունների կատարմանը: