Աբդուլլահ Գյուլը շնորհավորել է վարչապետի թեկնածուին
ՄիջազգայինԹուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը զանգահարել է իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության նախագահի թեկնածու Բինալի Յըլդըրըմին։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախկին նախագահը շնորհավորել է Բինալի Յըլդըրըմին՝ նրան հաջողություններ մաղթել նոր ստանձնելիք պաշտոնում։
Նշենք, որ մայիսի 5-ին վարչապետ Դավութօղլուն հայտարարել էր պարտադրված հեռանալու մասին, որից հետո իշխող կուսակցության ղեկավարությունը որոշել է կուսակցության առաջնորդ եւ վարչապետի թեկնածու առաջադրել Տրանսպորտի եւ հեռահաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմին։