Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության ղեկավարը հրաժարական է տվել ռասիստական սկանդալի ֆոնին
ՄիջազգայինՍան Ֆրանցիսկոյի ոստիկանության ղեկավար Գրեգ Սուրը հրաժարական է տվել մի քանի ժամ հետո, երբ իր ենթականերից մեկը սեւամորթ կնոջ է գնդակահարել:
Պորտալի տեղեկության համաձայն, ոստիկաններն ուզում էին հարցաքննել սեւամորթ ամերիկուհուն, որին կասկածում էին մեքենայի առեւանգման մեջ: Կինը փորձել է թաքնվել, սակայն գործնականում անմիջապես դրանից հետո վթարի է ենթարկվել եւ կանգ է առել: Պարեկներից մեկը գնդակահարել է կասկածյալին, չնայած նրա մոտ զենք չի եղել:
Քաղաքային ոստիկանության պետի` իր պաշտոնը լքելու որոշման մասին հայտնել է Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Էդ Լին: Նրա խոսքով, ինքը Սուրին խնդրել է պաշտոնից հեռանալ, որովհետեւ վերջին սկանդալներից հետո սկսված բարեփոխումները տեղի չեն ունեցել սահմանված ժամկետում, հայտնում է Lenta-ն:
Օրենքի տեղի պահապանների գործունեությունը բազմիցս խիստ քննադատության է ենթարկվել այն բանից հետո, երբ մի քանի սեւամորթ կասկածյալ է գնդակահարվել: Ապրիլին տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Սան Ֆրանցիսկոյի ոստիկանները նաեւ ռասիստական եւ հոմոֆոբ բնույթի հաղորդագրություններ են փոխանակել: