ԱՄՆ ծովային հետեւակի նախկին ծառայողը խոստովանել է 20-ամյա ճապոնուհու սպանության մեղքը
ՄիջազգայինԱՄՆ ծովային հետեւակի նախկին ծառայողը, որին մայիսի 19-ին կալանավորել էին Ճապոնիայի Օկինավա կղզում, խոստովանել է 20-ամյա ճապոնուհուն սպանելու փաստը։ Այս մասին հայտնել են ճապոնական պրեֆեկտուրայի ոստիկանությունից։
«Նա խոստովանել է, որ խեղդել է նրան եւ դանակով հարվածներ է հասցրել»,- հայտնել են ոստիկանությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իրավապահ մարմինները հայտնել են, որ դիահերձումը չի օգնել պարզել աղջկա մահվան պատճառը։
Հայտնի է, որ կալանավորվածը քաղաքացիական անձ է եւ աշխատում է Կադենի ամերիկյան բազայում։ Նրան կալանավորել էին 20-ամյա ճապոնուհի Ռինա Սիմաբուկուրոյի մարմնից ազատվելու համար։ Աղջիկն անհետ կորած էր համարվում ապրիլից։ Կասկածյալի մեքենայի վրա գտել են աղջկա ԴՆԹ-ի նմուշները։
ԱՄՆ Պենտագոնի մամուլի խոսնակ Փիթեր Քուքն ասել է, որ գերատեսչությունը հետաքննության հետ լիակատար համագործակցություն կապահովի։ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին իր ցավակցությունն է հայտնել աղջկա սպանության կապակցությամբ։