Դե Խեա. Սա իմ լավագույն մրցաշրջանն էր
ՍպորտՄանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան ասել է, որ Անգլիայի գավաթում հաղթանակի դեպքում այս մրցաշրջանն իր կարիերայում լավագույնը կլինի։ Անգլիայի գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» մայիսի 21-ին հանդիպելու է «Քրիսթալ Փելասին»։
-Սա իմ կարիերայի լավագույն մրցաշրջանն է, և եթե «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթի Անգլիայի գավաթի եզրափակչում, մրցաշրջանը կարող եմ համարել լիովին հաջողված։ Մենք սևեռված ենք հաղթանակի վրա, քանի որ այն շատ կարևոր է երկրպագուների և ամբողջ թիմի համար։ Կպայքարենք մինչև վերջ ամեն ինչ կանենք տիտղոսը նվաճելու համար։
«Մանչեսթեր Յունայթեդը» երկու բարդ մրցաշրջան է անցկացրել, այդ պատճառով մենք վճռական ենք տրամադրված եզրափակչից առաջ։ Այն մեզ կտա մոտիվացիա և հավատ, որ կարող ենք ապագայում հասնել ավելիին,-ասել է դե Խեան։