Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»


Խնկո-Ապոր գրադարանում ավարտվեց թարգմանիչների համար կազմակերպված վարպետության դասընթացը

Մայիսի 18-20-ը Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվեց վարպետության դասընթաց թարգմանիչների համար: Դասընթացն անցկացրեց միջազգային ճանաչում ունեցող թարգմանիչ Դանիել Հանը, ով մի շարք գիտական աշխատանքների հեղինակ և խմբագիր է, այդ թվում՝ «Մենագերյան աշտարակը» գրքի անգլերեն լեզվով թարգմանիչը:

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն և IBBY Հայաստան ազգային կոմիտեի համանախագահ Ռուզաննա Տոնոյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ գրադարանը 2013 թվականից անդամակցում է մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեին և համագործակցության արդյունքում մի շարք ծրագրեր են կյանքի կոչվել, այդ թվում՝ «Պատանին և շրջակա միջավայրը» ծրագիրը, որն իրականացվել է ճապոնական IBBY Yamada հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակում: 

Ծրագիրը բաղկացած է եղել մի քանի փուլից: Նախորդ փուլերում կազմակերպվել են վարպետության դասեր մանկագիրների և գրքեր նկարազարդողների համար: Այն վարել են գերմանացի մանկապատանեկան գրող Մանֆրեդ Թեյսնը և բելգիացի նկարազարդող Կլաաս Վերպլանկը: Այդ երկու վարպետության դասերի արդյունքում հրատարակվել է մանկապատանեկան պատմվածքների «7 գույն» ժողովածուն:

«Ժողովածուն մեր հայ երիտասարդ ստեղծագործողների՝ գրողների և նկարիչների ստեղծագործության արդյունքն է, որը հրաշալի ստացվեց: Այնուհետև միտք հղացավ շարունակել ծրագիրը, որը թույլ կտա հանրահռչակել հայ ստեղծագործողների կողմից կյանքի կոչված գիրքը և այն հասանելի դարձնել օտարազգի ընթերցողներին նույնպես: Այդ իսկ պատճառով էլ կազմակերպեցինք վարպետության դասընթաց երիտասարդ թարգմանիչների համար»,- ասաց Ռ. Տոնոյանը:

Թարգմանիչների վարպետության դասընթացին մասնակցելու համար ընտրվել են պրոֆեսիոնալ թարգմանիչներ: Նրանց ջանքերով կթարգմանվի «7 գույն» ժողովածուն և մինչև տարեվերջ կհրատարակվի անգլերենով: Արդեն իսկ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2017թ. գիրքը կներկայացվի նաև Բոլոնիայի մանկապատանեկան գրքի տոնավաճառում:

Ռ. Տոնոյանը նշեց նաև, որ հայ գրողների ստեղծագործությունների հանրահռչակումը նույնպես շատ կարևոր է, սակայն կարևոր է, որ օտար լեզվով ներկայացվող ստեղծագործությունը մոտ լինի տվյալ լեզուն կրող ժողովրդին:

«Բավական շատ են թարգմանություններ կատարող մասնագետները, սակայն դրանք շատ հաճախ մոտ չեն լինում տվյալ լեզվամտածողությունն ունեցող ժողովրդին: Այդ էր պատճառը, որ, կարևորելով թարգմանական արվեստին ճիշտ տիրապետելու հարցը, մենք կազմակերպեցինք նաև վարպետության դասընթացներ թարգմանիչների համար: Կարծում եմ, որ այն կօգնի տիրապետել այն նրբություններին, որոնք ավելի ընկալելի կդարձնեն հայ ստեղծագործությունները օտարազգի ընթերցողներին»,- ասաց Ռ. Տոնոյանը:

Նա նաև նշեց, որ վարպետության դասընթացի մասնակիցների ընտրությունը բավականին դժվար է եղել, քանի որ, ի տարբերություն գրողների և նկարիչների համար կազմակերպված դասընթացների, թարգմանիչներն ավելի ակտիվ են եղել և բավական հետաքրքրված:

«30-ից ավելի մասնակցության հայտ էր ներկայացված, և մենք բավական դժվարությամբ կարողացանք նրանցից 15-ին ընտրել: Դրանից ավելին հնարավոր չէր, քանի որ անհատական աշխատանք է տարվում բոլոր մասնակիցների հետ: Ինչ վերաբերում է ծրագրի մասնակիցներին, ապա կարծում եմ՝ հետագայում նույնպես տարբեր ծրագրեր կիրականացնենք, որտեղ ներգրավված կլինեն նաև մեր դասընթացին մասնակցած թարգմանիչները»- ասաց Ռ. Տոնոյանը:

Անշուշտ, նախաձեռնությունը կարևոր է նաև նրանով, որ բավականաչափ ազգային տարրեր է պարունակում և հույս արթնացնում, որ մեր հրաշալի ստեղծագործությունները հնարավոր կլինի ոչ միայն հրամցնել օտարազգի ընթերցասերներին, այլև աշխարհին ցույց տալ մեր գրական գանձերը, առանց որոնց օտարի համար դժվար կլինի ամբողջական պատկերացում կազմել հայոց գրչի ու հայ ստեղծագործողի մտքի թռիչքի մասին:
 

Արմինե Գրիգորյան

Քրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՊատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր Ավետիսյան«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»«Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Դժգոհություն... ձոներով. «Փաստ»