Ուսեյն Բոլտը ցանկանում է «Ման. Յունայթեդի» ղեկին տեսնել Կլոպին
ՍպորտՎեցակի օլիմպիական չեմպիոն, 11-ակի աշխարհի չեմպիոն ճամայկացի վազորդ Ուսեին Բոլտը պատմել է, թե ում է ցանկանում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում։
-Ես շատ կուզենայի, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ղեկավարեր «Լիվերպուլի» այժմյան գլխավոր մարզիչ Յուրգան Կլոպը։ Ինձ դուր է գալիս նրա թիմի հարձակվողական խաղը։ Նույն մարտավարությամբ էր առաջնորդվում նաև Ալեքս Ֆերգյուսոնը։ Նրա ֆուտբոլիստները շատ լավ էին պաշտպանվում, բայց ավելի մեծ ուշադրություն էին դարձնում հարձակմանը։
Ես գոհ եմ իմ սիրելի թիմից, բայց «Լիվերպուլի» խաղը ինձ ավելի գրավիչ է թվում։ Հուսով եմ, որ հաջորդ մրցաշրջանում «Ման Յունայթեդը» կղեկավարի ավելի հարմար մարզիչ, և թիմը ավելի լավ հանդես կգա։
Ժոզե Մոուրինյո՞ւն: Ասում են, որ նա պաշտպանողական խաղ է նախընտրում։ Դա ձանձրալի է։ Տանել չեմ կարողանում ձանձրալի ֆուտբոլը,- ասել է Բոլտը «Cayman27» հեռուստաալիքի եթերում։