«Ռեալն» այս տարի չի վաճառի Խամեսին
ՍպորտՄադրիդ «Ռեալը» միջմրցաշրջանային հատվածում չի հրաժարվի Խամեսի ծառայություններից։
Թեև կոլումբիացի ֆուտբոլիստը կորցրել է տեղը «Արքայական ակումբի» հիմնական կազմում, «Ռեալում» մտադիր չեն նրանից հրաժարվել։ Ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշին հայտնել է, որ կարիք չկա դիտարկելու այլ ակումբներից ստացվող առաջարկները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խամեսի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «ՊՍԺ»-ն և «Արսենալը»։