Թրամփը նախագահական քարոզչության համար ավելի քան 43 միլիոն դոլար է ծախսել
ՄիջազգայինՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու միլիարդատեր Դոնալդ Թրամփը արդեն ավելի քան 43 մլն դոլար է ծախսել նախագահական քարոզչության վրա: Այս մասին հայտնում է AP գործակալությունը՝ վկայակոչելով Թրամփի նոր ֆինանսական զեկույցը, որը նա ներկայացրել է ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովին:
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունը առաջադրելու մասին պաշտոնապես հայտարարելուց հետո մինչեւ մայիսի սկիզբ, երբ փրայմերիզների մասնակցությունից հրաժարվեցին Հանրապետական կուսակցությունից նրա վերջին երկու մրցակիցները, Թրամփը մոտավորապես 56 մլմ դոլար է ծախսել: Ընդ որում ապրիլին, երբ պատվիրակների ձայների համար սուր պայքար էր սկսվել Թեքսասի նահանգապետ Թեդ Քրուզի ու Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիկի հետ, Թրամփը գրեթե 9.4 մլն դոլար է ծախսել, որից 7.5-ը նրա սեփական խնայողություններն էին: