Stratfor-ը նկատել է՝ ահաբեկիչները չեն ցանկանում ստանձնել A320-ի վթարը
ՄիջազգայինՄինչև հիմա ոչ մի ահաբեկչական կազմակերչպություն չի ստանձնել Airbus A320 ինքնաթիռի վթարի պատասխանատվությունը, ինչը կասկածի տակ է դնում ահաբեկչության վարկածը: Այդ մասին ասված է Stratfor վերլուծական խմբի զեկույցում, որը հրապարակվել է մայիսի 21-ին, հայտնում է lenta.ru-ն:
Փորձագետները նշել են ահաբեկիչների «տարօրինակ լռությունը»: Նրանց կածիքով՝ դա կարող է բացատրվել այն բանով, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով:
Միաժամանակ նրանք ենթադրում են, որ ահաբեկիչները գերադասում են լռել, քանի որ մշակել են ինքնաթիռներում ահաբեկչությունների նոր մեթոդ և մտադիր են կրկնել հարձակումը:
Stratfor-ը մասնավոր հետախուզական-վերլուծողական գործակալություն է` հիմնադրված ԱՄՆ-ում 1996 թվականին: Ընկերությունը պարբերաբար հրապարակում է տարբեր կանխատեսումներ` հիմնված բաց տեղեկատվությունների, ինչպես նաև սեփական աղբյուրների տեղեկությունների վրա: