Քլինթոնը Դոնալդ Թրամփի հայացքները վտանգավոր է համարում ԱՄՆ-ի համար
ՄիջազգայինԱՄՆ նախագահի թեկնածու, Դեմոկրատական կուսակցության անդամ Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ հանրապետական Դոնալդ Թրամփի հայացքները վտանգավոր են ԱՄՆ-ի համար, հայտնում է NBC News-ը։
«Ըստ իս՝ այն, ինչ նա ասում է, եւ հենց նրա թեկնածությունը մեր երկրի համար վտանգ են ներկայացնում»,- ասել է նա։
Դրանից զատ, Քլինթոնը նշել է, որ ինքն իրեն Դեմոկրատական կուսակցության ընտրություններում փաստացի թեկնածու է համարում, այդ պատճառով պատրաստ է կենտրոնացնել ջանքերը Թրամփի հետ պայքարելու համար։
«Նա նորմալ թեկնածու չէ։ Նա ագրեսիվ է մեր մերձավոր դաշնակից Մեծ Բրիտանիայի նկատմամբ, գովաբանում է Հյուսիսային Կորեայի բռնապետին, ՆԱՏՕ-ից դուրս գալու կողմնակից է, հայտարարում է, որ մյուս երկրները կարող են միջուկային զենք ունենալ, ահաբեկչության մեջ կասկածվողների խոշտանգումների վերականգնման կողմնակից է»,- ասել է Քլինթոնը՝ հավելելով, որ դա վտանգ է ներկայացնում։