Լաթաքիայում ավտոկայանի մոտ տեղի է ունեցել 3 պայթյուն. կան զոհեր
ՄիջազգայինՍիրիական Լաթաքիա նահանգի Ջաբլա քաղաքի ավտոկայանի մոտ տեղի է ունեցել 3 պայթյուն։ Խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր՝ RIA Novosti-ին հայտնել է ավտոկայանի աշխատակիցը։
«Ջաբլա քաղաքում ավտոկայանի մոտ երեք անընդմեջ պայթյուն է տեղի ունեցել։ Կան զոհեր ու վիրավորներ։ Ըստ ամենայնի՝ իրենց պայթեցրել են մահապարտները»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Զոհերի ու վիրավորների թիվը չի հստակեցվում։