«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Լուի վան Գալին վճարել է 6,5 միլիոն եվրո ակումբի հետ պայմանագիրը դադարեցնելու համար
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը գլխավոր մարզիչ Լուի վան Գալին վճարել է 6,5 միլիոն եվրո ակումբի հետ պայմանագիրը դադարեցնելու համար:
Այս մասին հայտնում է «The Telegraph»-ը:
Բացի վերը նշվածից, հոլադացի մարզիչը կստանա 515 հազար եվրո Անգլիայի գավաթում «Մամչեսթեր Յունայթեդ»-ի հաղթանակի համար:
Ակումբի ղեկավարությունը արդեն բանակցություններ է վարում պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի և մոտ ժամանակում հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ: