Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»


Մկրտիչ Արզումանյան. «Ժամանակը ցույց կտա՝ ով ինչ է ներկայացնում իրենից»

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Դերասան Մկրտիչ Արզումանյանն այս գարնանը 2 նոր նախագիծ ներկայացրեց իր լսարանի դատին՝ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմն ու «Պլյուս-մինուս» ներկայացումը։ Այս նախագծերում Մկոն հանդես եկավ ոչ միայն որպես դերասան, այլև պրոդյուսեր։ Սա առաջին անգամն էր, որ կազմակերպչական աշխատանքներից հեռու Մկոն հանձն էր առել նաև այս աշխատանքը։ BlogNews-ն օրերս հյուրընկալել էր դերասանին ու հետաքրքիր զրույց ունեցել նրա հետ։

 

-Մկո, այս գարունը բավականին բուռն էր Ձեզ համար, 2 նոր նախագիծ ներկայացրիք հանդիսատեսին։ Գո՞հ եք արդյունքներից։

-Շատ ուրախ եմ, որ այդպիսի ֆիլմ ստացվեց՝ սպիտակ, մարդկային, նորմալ հարաբերությունների մասին, որն իրոք արժանի է ընտանեկան դիտման։ Ինձ համար դա շատ կարևոր էր, որովհետև տեսնում ենք բազմաթիվ նախագծեր, որոնց դեպքում հաշվի չի առնվել, որ դա պետք է դիտեն նաև երեխաները, ճաշակով մարդիկ։ Մենք արել ենք այնպիսի ֆիլմ, որից չէի ամաչի ու կցանկանայի տեսնեն նաև իմ երեխաները։

Կոլորիտային ֆիլմ է ստացվել։ Այն հարմար է նաև այլ լեզուներով ադապտացնելու համար, քանի որ համամարդկային արժեքներ է ներառում։ Արդեն ուզում ենք սկսել ադապտացիայի աշխատանքները։ Ֆիլմը նախատեսում ենք թարգմանել ռուսերեն և անգլերեն։

 -«Պլյուս մինուս»-ում ոչ թե քաղաքական իրադարձությունների եք անդրադառնում, այլ դեմքերի՝ ամենաբարձր մակարդակով։ Որքանո՞վ էր Ձեզ համար ռիսկային այս քայլը։

-Մենք մտավախություններ չունեինք, որովհետև առողջ հումոր ենք մատուցել, որևէ մեկին չենք վիրավորել։ Հումորը պետք է մնա հումոր, պետք է չանցնել սահմանները, դա խոսում է քո պրոֆեսիոնալիզմի մասին։ Արձագանքներն էլ դրական են, բոլորն ասում են, որ համարձակ էր, սակայն առողջ։

- 1 տարի առաջ նկարահանվեցիք Մհեր Մկրտչյանի գեղարվեստական ֆիլմում, որտեղ ավելի դրամատիկ կերպարով եք ներկայանում։ Ձեզ հաճախ են հարցնում, իսկ ինչո՞ւ դրամատիկ կերպարով չեք ներկայանում, ի վերջո, խաղացիք։  Ի՞նչ տվեց Ձեզ այս կերպարը։

- Ինձ համար շատ հետաքրքիր էր՝ ինչպե՞ս ես ինձ կդրսևորեմ այդ դերում. սա փորձություն էր, չգիտեի՝ ինչ կստացվի։ Երբ լսարանը երկար տարիներ սովոր է քեզ տեսնել որպես կատակերգու, բայց դու կարողանում ես նաև հուզել, պետք է անցնել այդ ճանապարհը։ Գործընկերներս ու Մհերն ասացին, որ ստացվեց։ Ես և Նազենի Հովհաննեսյանը խաղում էինք ամուսինների, Մհերն ասում էր, որ շատ համոզիչ ենք խաղում։ Շատ ուրախ եմ, որ ստացվեց, Նազենին հրաշալի դերասանուհի է, ինձ շատ լավ էի զգում՝ խաղալով նրա հետ։

Ես հասկացա, որ այսուհետև բաց չեմ թողնելու նմանատիպ ոչ մի առաջարկ։ Ինձ համար շատ հետաքրքիր էր դա։

-Նախագծեր ներկայացնելիս միշտ շեշտում եք, որ պետք է այնպիսի բան անեք, որ չամաչեք։ Ինքնաքննադա՞տ եք։

-Շատ։ Ես միշտ դժգոհ եմ իմ կատարած աշխատանքից։ Դա մի կողմից լավ է, որովհետև միշտ զգոն եմ, մյուս կողմից՝ վատ։ Երբեմն չափն անցնում եմ. բոլորն ասում են, որ ամեն ինչ լավ է, իսկ ես չեմ հավատում։ Ամեն դեպքում, եթե մի բան լավ է ստացվում, շատ լավ, անցանք առաջ, չպիտի մնաս նույն տեղում, բավարարվես արածով, որովհետև դա բերում է լճացման։ Երբ քեզ թվում է, որ ամեն ինչ լավ է, դու կայացած արտիստ ես, միայն կայացած նախագծերում ես մասնակցում, արդեն վատ է։ Մարդը պետք է անընդհատ սովորի, կապ չունի՝ քանի տարեկան է. ամեն տարիք ունի իր յուրահատկությունները։

-Գալիս է մի տարիք, երբ սովորելուն զուգահեռ սովորեցնում ես։ Ի՞նչ եք ամենից շատ ուզում սովորեցնել ձեր երեխաներին, շրջապատին։

-Աշխատասիրություն ու մարդկանց հանդեպ ուշադրություն։ Երբեք չպիտի չարանաս, որովհետև չարությունը կուրացնում է։

-Հիմա շատ երիտասարդ դերասաններ են ստանձնում դերասանի վարպետություն դասավանդելու աշխատանքը։ Դուք երկար տարիների փորձ ունեք, ինչո՞ւ չեք դասավանդում, Ձեր փորձը փոխանցում նորեկներին։

-Ինձ մի քանի տարի ևս պետք է, որ ուսումնասիրեմ աշխատանքս, որպեսզի ինձ վրա վերցնեմ այդ պատասխանատու գործը՝ ինչ-որ բան սովորեցնել և ուղղություններ ցույց տալ նոր սերնդին։ Դա իսկապես շատ պատասխանատու աշխատանք է։

- Երկար տարիներ հեռուստատեսությունում լինելը ոչ միայն շատ բան տալիս է՝ հայտնիություն, սեր, սիրելի աշխատանք, այլև շատ բան խլում։ Մշտապես հասարակության ուշադրության կենոտրոնում լինելը լուրջ պատասխանատվություն է։  Ի՞նչ խլեց Ձեզանից հեռուստատեսությունը։

-Սկզբնական շրջանում ես շատ մեծ մտավախություն ունեի, որ վերջ. ամեն ինչ փոխվեց, հանգստություն էի ուզում, բայց հասկացա, որ դա էլ իմ գործի կարևոր մասն է։ Եթե հետաքրքրության կենտրոնում չես, նշանակում է՝ աշխատանքդ լավ չես կատարել։

Հեռուստատեսությունն ինձնից խլեց մեծ էներգիա, բայց դա նորմալ եմ համարում։ Դերասանների մոտ ժամանակն առավել բուռն և արագ է անցնում։ Ժամանակդ թռչում է ու չես հասկանում՝ ինչպե՞ս անցան տարիները։

-Ինձ համար զարմանալի էր իմանալ, որ Դուք շոու բիզնեսում ընկերներ չունեք, որովհետև բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունեք։

-Ես փորձում եմ մտերմություն անել բոլորի հետ, սակայն իմ ընկերները շոու  բիզնեսից չեն։ Ընկերություն հասկացողությունն ինձ համար ուրիշ է։ Տարիները ցույց տվեցին, որ իմ ընկերները շոու բիզնեսից չեն, այլ բնագավառներում են աշխատում։ Դա ինքնըստինքյան է ձևավորվել. իրենց հետ ես ինձ ավելի հարմարավետ ու անկեղծ եմ զգում։ Բայց պետք է ամեն ինչի դրական վերաբերվես ու հնարավորինս պահես ջերմ հարաբերությունները։

-Ձեր ոլորտում մարդիկ ավելի ամբիցիոզ են։ Լավ հարաբերություններ պահպանելը բա՞րդ է։

-Ամենաբարդը հենց մարդկային հարաբերությունները պահելն է։ Ամեն մեկն իր ամբիցիաներն է առաջ տանում։ Շատ կարևոր է գործընկերներիդ հետ լեզու գտնելը։ Մենք արեցինք «7.5» նախագիծը, ու ես մինչև հիմա զարացած եմ, թե այդքան տարբեր ոճերի 8 մարդիկ ինչպե՞ս միացան ու ստացվեց այդ ամենը։ Կարծում եմ՝ հիմա անհնարին կլիներ նմանատիպ բան անելը, որովհետև որքան մեծանում ես, այնքան ավելի բարդ է դառնում։ Ինձ համար կարող է ծիծաղելի չլինել ինչ-որ բան, մյուսի համար՝ ծիծաղելի, իսկ դրա մասին բանավեճն անվերջ լինի։

-Մկո, Դուք միշտ զերծ եք մնացել քաղաքական քննարկումներից։ Նշել եք, որ դա Ձեր գործունեության դաշտը չէ։ Թերևս դա միակ պատճառն է, որի համար արժանացել եք նաև քննադատության։ Ապրիլյան պատերազմի օրերին խոսեցիք այդ իրադարձությունների, հավաքվող օգնության՝ տեղ հասնել-չհասնելու մասին։ Սա ընդառաջ քա՞յլ էր հասարակական քննադատությանը։

-Ոչ, բացարձակ։ Դա մեր ազգային խնդիրն էր, ես պարտավոր էի արտահայտվել։ Ասելիք միշտ կա, բայց անհասկանալի է, երբ մեկը գնում է ինչ-որ տեղ ու քեզ մեղադրում, որ իր կողքին չես։ Դու պետք է նախ տեսնես՝ ով է նա, ինչ ճանապարհ է անցել, վստահ լինես, որ ինչ-որ մեկի հետ պայմանավորվածություն չունի, ինչ-որ մեկի ուղարկած մարդը չէ, միգուցե ուղղակի քեզ օգտագործում է իր կամ ոմանց շահերի համար։ Ես չեմ ուզում դառնալ գործիք։ Նաև՝ լավ ճանաչելով ոմանց, ովքեր փորձում են իրենց PR-ով զբաղվել (իրենց մոտ դա փայլուն ստացվում է), ես ուղղակի չեմ ուզում մտնել այս դաշտ։

Գերադասում եմ իմ ասելիքն արտահայտել իմ նախագծերում, ինչպիսին, օրինակ, «Պլյուս-մինուս»-ն է։

-Հայտնիների մոտ ինչ-որ պահի ազարտ էր դարձել քաղաքականության մասին խոսելն ու քննադատելը, որովհետև հասարակությունը միանգամից ոգևորվում էր, փառաբանում նրանց։ Այն եզակի մարդկանցից եք, որ չգայթակղվեց PR-ի այդ տարբերակով։

-Որովհետև դա իմը չէ։ Ես դա համարում եմ կեղտոտ PR, եթե դու պետք է խաղաս մարդկանց զգացմունքների հետ, չարաշահես վստահությունը, փորձես բարի թվալ, բայց իրականում կիլոմետրերով հեռու լինես այդ բարությունից։ Ես ի՞նչ կապ ունեմ այդ մարդկանց հետ, թող իրենք իրենց գործն անեն, եթե անցնում է, թող անեն։ Ես չեմ ուզում նրանց հավասարվել և համեմատվել։ Եթե իրենց մոտ ստացվում է, թող այդպես փիառվեն, ես փիառվում եմ իմ աշխատանքով։

-Ուզեք, թե ոչ՝ հասարակությունը համեմատում է, դա Ձեզ զայրացնո՞ւմ է։

-Կարծում եմ՝ դա նորմալ է։ Ժամանակը ցույց կտա՝ ով ինչ է ներկայացնում իրենից, ով ուր է հասել, ի վերջո, ով ինչ նպատակ էր հետապնդում, ով էր բարի, ով՝ չար։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկա