Իսրայելի խորհրդարանը մինչեւ 2020 թվականը երկարացրել Է մարդու պատճենաբուծման արգելքը
ՄիջազգայինԿնեսետը (Իսրայելի խորհրդարանը) մարդու պատճենաբուծման արգելքի մասին օրենքի գործողությունը երկարացրել Է եւս չորս տարով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Jerusalem Post թերթը:
«Մարդու պատճանաբուծումն անօրինական կմնա մինչեւ 2020 թվականը՝ մայիսի 23-ին հաստատված օրենքին համապատասխան, նույնիսկ եթե տեխնոլոգիան մատչելի դառնա»,- գրել Է թերթը:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ խորհրդարանի կողմից հասատված օրինագիծն «արգելում Է մարդու պատճենաբուծման հետ կապված ցանկացած մեթոդիկաներ՝ չճշտելով պատճենաբուծման եղանակները»: The Jerusalem Post-ը նշում Է, որ «օրենքը նպատակամղված Է փաստաթղթում ուղղակիորեն չնշված նոր տեխնոլոգաների միջոցով արգելքը շրջանցելու բոլոր փորձերի կանխմանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: