Վրաստանի ընդգրկվելը ՆԱՏՕ-ի կազմում հարված կլինի եվրոպական անվտանգությանը. ՆԱՏՕ-ում ՌԴ ներկայացուցիչ
ՄիջազգայինՎրաստանի ընդգրկվելը ՆԱՏՕ-ի կազմում հարված կլինի եվրոպական անվտանգությանը, հսկայական վտանգներ կստեղծի, հայտարարել է ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն Մոսկվա-Բրյուսել հեռուստակամրջի ժամանակ, գրում է РИА Новости-ն:
«Ես կարծում եմ, որ ամեն դեպքում ՆԱՏՕ-ում կղեկավարվեն ողջախոհությամբ, որովհետև Վրաստանի ընդգրկվելը ՆԱՏՕ-ի կազմում հարված է եվրոպական անվտանգությանը, դա հսկայական վտանգներ է ներկայացնում Եվրոպայում խաղաղության և անվտանգության համար»,- ասել է նա:
Ավելի վաղ Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրում հայտնվել է Հյուսիսատլանտյան դաշինքի վաշտ, և անհրաժեշտության դեպքում այն կօգտագործվի ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի կողմից: